Բարակ թելանման փաթաթվող, դեղին կամ կարմրավուն, հարթ և ճյուղավոր ցողուններով միամյա անտերև մակաբույծ է։ Կարճ ծաղկակոթերով մանր ծաղիկները կազմում են գնդաձև խիտ ծաղկաբույլեր։ Սպիտակ-վարդագույն պսակն ունի սրածայր եռանկյունաձև-ձվաձև բլթակներով գլանաձև, վերին մասում հորզոնական ուղղությամբ տարածված խողովակ։ Պսակի խողովակից դուրս են գալիս դեղին երկարավուն փոշեպարկերը։ Գնդաձև սերմնարանի վրա առաջանում են կարմիր երկարավուն սպիներով երկու սռնակներ։ Պտուղը շատ մանր անհարթ, մոխրագույն կամ դարչնագույն սերմերով քառանիստ տուփիկ է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը՝ ծաղիկների և պտուղների հետ միասին։ Գաղձի եփուկն օգտագործվում է որպես լեղամուղ միջոց լեղապարկի հիվանդությունների բուժման համար, իսկ սերմերն ունեն ջերմիջեցնող ազդեցություն[1]։